Թեհրանի և Քարաջի վրա հարձակումների մեծ մասը իրականացվել է Կասպից ծովի կողմից՝ Ադրբեջանի տարածքով անցնելուց հետո՝ հաղորդում է «Colonelcassad» տելեգրամյան ալիքը։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը պաշտոնապես հերքել է Բաքվի մասնակցությունը այս հարձակումներին:               
 

Մասնավոր դպրոցները լուռ են

Մասնավոր դպրոցները լուռ են
22.09.2023 | 09:31

Մասնավոր դպրոցների տնօրեններից միայն տիկին Կարին Տոնոյանն է հայտարարել, որ «Հայ Ասպետ» դպրոցում սեպտեմբերի 22-ին լինելու է դասադուլ:

«Հայ Ասպետ»-ը, որպես Ազգի մասնիկ, միշտ պայքարի կիզակետում է` ամեն օր հավաքների եկող գործընկերներս ու աշակերտներս վկա:

Մնացած մասնավոր դպրոցները, կարծես թե, լուռ են. երևի երեխա են կրթում: Կրթում են թուրքական չափորոշիչներով, ռուսական ակցենտով ու եվրոպական ստանդարտներով:

Վահե Գրիգորյան

Դիտվել է՝ 2230

Մեկնաբանություններ